Ջոն ՄաքԼաֆլինը կնվագի Երևանում
2010 թ. ապրիլի 28-ին Երևանում տեղի կունենա լեգենդար անգլիացի ջազ-ֆյուժն կիթառահար Ջոն ՄաքԼաֆլինի և The 4th Dimension խմբի համերգը:

Միջոցառումը տեղի է ունենալու «Համաշխարհային Երաժշտություն Փառատոնի» շրջանակներում: Միջոցառումը կազմակերպում է Vibrographus ընկերությունը:

Ջոն ՄաքԼաֆլինը բոլոր ժամանակների ամենահայտնի կիթառահարներից է և հանդիսանում է ջազ-ռոքի հիմնադիրներից մեկը: Նա առավելապես հայտնի է իր կատարումներով, որոնք ձայնագրել է Մայլզ Դևիսի «In a Silent Way» և «Bitches Brew» ալբոմներում: Նա հանդիսանում է The Mahavishnu Orchestra խմբի և world music ժանրի առաջնեկ` Shakti պրոեկտի հիմնադիրներից մեկը: ՄաքԼաֆլինը 70-ականների ջազ-ռոքի ամենահայտնի աստղերից է: Նա նաև լեգենդար ակուստիկ տրիոյի անդամներից մեկն է, ուր նվագել է Ալ դի Մեոլայի և Պակո դե Լուսիյայի հետ:
2009-ի նոյեմբերին ՄաքԼաֆլինը և The 4th Dimension խումբը ձայնագրեցին ալբոմ, որը լույս կտեսնի 2010-ին և կազդարարի նրանց ևրոպական շրջագայության սկիզբը:

«Համաշխարհային Երաժշտության Փառատոնը» անցկացվելու է 2010 թ. ամբողջ ընթացքում: Փառատոնին մասնակցության վերաբերյալ տարվում են բանակցություններ համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Jethro Tull խմբի մենակատար Յան Անդերսոնը, կիթառահար, գնչուական ջազի լավագույն կատարող Անջելո Դեբառը և այլոք:

Փառատոնի կազմակերպիչն է Vibrographus ընկերությունը:
Տեղեկատվական գործընկեր` Barseghyan Media Factory / http://barseghyan.am/?p=1390&lang=hy /

Այլ նորություններ

Frontiers Records-ը կթողարկի URIAH HEEP-ի "Live In Armenia" ալբոմը` 2CD+DVD - սեպտեմբերի 23-ին` Եվրոպայում, սեպտեմբերի 27-ին Հյուսիսային Ամերիկայում:
PanARMENIAN Media-ն և ՀՀ Մշակույթի նախարարությունը ներկայացնում են բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր, ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի բարեգործական համերգաշարը, որը կազմակերպվում է ի
Ahead of Ian Anderson’s concert in Yerevan on September 24, 2010, Vibrographus collected questions from Jethro Tull fans and addressed some to Ian Anderson, who kindly answered to them.
Ирина АБРОЯН - Республика Армения
"Վիբրոգրաֆուս"-ն իր ցավակցություններն է հայտնում Դիոյի ընտանիքին: Մենք խորապես ցավում ենք մետալի լեգենդի` աշխարհահռչակ "Rainbow" և "Black Sabbath" խմբերի "ձայն" համարվող Դիոյի մահվան կապակցությամբ:
Էջեր՝ 1  |  2
ԴՈԳՄԱ՝ համերգ ԻնՌոք ակումբում
Երկար ընդմիջումից հետո Դոգման համերգով հանդես կգա InRock ակումբում(Իսահակjան 38 /Կասկադ)

Մայիսի 31-ին, 19:30

Տեղեկությունների և տեղեր պատվիրելու համար զանգահարել 094 38 13 40