Uriah Heep. «…այո, մենք տերերն ենք մեր ճակատագրի…»
Աննա Գևորգյան - "Անկախ" շաբաթաթերթ

Uriah Heep ռոք խումբն իր ստեղծման 40-ամյակի համերգային շրջագայություններ է կատարում 48 երկրներում, որի մեջ ընդգրկվեց նաեւ Երեւանը: Այս հրավերը, ինչպես եւ «Jethro Tull» ռոք խմբինը, որ համերգ տվեց մայիսին կազմակերպել էր «ՎիբրոգրաՖուս» ստուդիան, որի հիմնադիրն է «Դոգմա» ռոք խմբի բաս կիթառիստ Վարդան Գրիգորյանը: Ստուդիայի հիմնական եւ առաջնային նպատակը համաշխարհային ռոք արվեստին Հայաստանն ինտեգրելն է, որը ռոքի սիրահարներին անսպասելի նվերներ է մատուցում:

Uriah Heep-ի հայ հազարավոր երկրպագուներ երբեւէ կերազեի՞ն, որ իրենց կուռքերին կենդանի կտեսնեն երեւանյան բեմում:
Հոկտեմբերի 16-ին մարզահամերգային համալիրի դահլիճ գրաված 3-ից մինչեւ 70 տարեկան հանդիսատեսները հմայվեցին խմբի Ֆանտաստիկ-տաք ու ինքնատիպ հնչողությամբ` հնչողություն, որը գալիս է կիթառահարների վիրտուոզ նվագից, ստեղնաշարի երգեհոնային զորեղ ու յուրօրինակ ոճից, փայլուն եւ քնարական վոկալից եւ խմբի «դրայվն» ապահովող հարվածայինից:

Միայն կարմիր բերետավոր ոստիկանները փորձեցին փչացնել համերգը եւ ինչպես փողոցում ցույց կցրեին` երկրպագուներին բրդելով ու խփելով հեռացրին բեմի մոտից, որոնց հրավիրել էր վոկալիստ Բեռնի Շոուն: Սակայն համերգի տպավորությունն այնքան հզոր էր, որ ցրեց ոստիկանների հասցրած վիրավորանքը:

Իսկ նախորդ օրը` հոկտեմբերի 15-ին, Uriah Heep-ի երաժիշտները շրջել էին Երեւանում` այցելել Թումանյանի թանգարան, Հաղթանակի այգի, Ցեղասպանության թանգարան, Կասկադ եւ «Մետրոպոլ» հյուրանոցում տվել մամուլի ասուլիս: «Անկախի» թղթակիցը, կարողացավ նաեւ ասուլիսից հետո երաժիշտներից յուրաքանչյուրին հարցեր ուղղել:


Այլ

Ирина АБРОЯН - Республика Армения
Ակնարկ երկրպագուից - Արթուր Աթայան
Հարցազրույցը` Հյուսնունց Շուշան
Ирина АБРОЯН - Республика Армения
Ирина АБРОЯН - Республика Армения
Ակնարկ` Զառա Գևորգյան/VIBROGRAPHUS
Էջեր՝ 1  |  2
ԴՈԳՄԱ՝ համերգ ԻնՌոք ակումբում
Երկար ընդմիջումից հետո Դոգման համերգով հանդես կգա InRock ակումբում(Իսահակjան 38 /Կասկադ)

Մայիսի 31-ին, 19:30

Տեղեկությունների և տեղեր պատվիրելու համար զանգահարել 094 38 13 40