Ստուդիա

Vibrographus-ի մթնոլորտում գտնվելը դրա հետ շփվողների համար դառնում է պահանջի նման մի բան. այստեղ հաճախակի եռում է ոչ միայն թեյնիկը, այլև` իրարից խիստ տարբերվող թեմաների շուրջ ծավալված բուռն զրույցներն ու բանավեճերը, մտքերի փոխանակումները, մոտեցումների, սկզբունքների ու տեսակետերի քննարկումները, որոնք դեռ շարունակվելու միտումով ավարտվում են ծխախոտի վերջին ծխի հետ, ու բոլորը կրկին անցնում են գործի: Իսկ երբ եռում է գործը, լռում է անգամ թեյնիկը:

Vibrographus ստուդիան (MDP studio) համալրված է բարձրակարգ ձայն ստանալու համար անհրաժեշտ բոլոր ժամանակակից սարքավորումներով, որոնք աշխատեցվում են միայն պրոֆեսիոնալ մասնագետների կողմից, որոնք պարզորոշ հասկանում են, թե ձեզ ինչ է հարկավոր և ինչպես դա իրականացնել արդյունավետ կերպով: Սա այլևս աշխատանք չէ, այլ ապրելակերպ, որտեղ հավատում են երաժշտության ուժին, մաքրությանն ու հզորությանը, և արվում է ամեն ինչ` այս սկզբունքն աշխատեցնելու համար:

Vibrographus ստուդիան ոչ միայն ֆիզիկապես գտնվում է Երևանի կենտրոնում` Տիկնիկային թատրոնի շենքում, այլև երաժշտության հետ այս կամ այն կերպ առնչվող մարդկանց, երաժիշտների համար հանդիսանում է ռոք երաժշտության կենտրոն, որտեղ ձայնագրվել են մի շարք խմբեր, երաժիշտներ, ոմանց էլ աջակցել է խորհրդատվությամբ` ճիշտ և մաքուր հնչողություն ստանալու համար թե’ ձայնագրվելիս, թե’ համերգների ժամանակ:

Ստուդիայի կյանքին միացել, ձայնագրվել, սուրճ խմել, ծխել են և ….. իրենց երաժշտական գործունեության մի մասն են անցկացրել` The Bambir, Sard, Oaksenham, Empyray, The Kings' Cross, Vostan Hayots, E.V.A., Reincarnation, Alter Ego, Stryfe, MDP, Sakvoyage, Dogma, Vordan Karmir և այլոք:

Մենք շարունակելու ենք ձայնագրել, կազմակերպել համերգներ, համախմբվել ցանկացած հետաքրքիր գաղափարի շուրջ, նպաստել չքարացված երաժշտության զարգացմանը… մեր ստուդիան եռում է……



Երաժշտություն

Renaissance fragment

ԴՈԳՄԱ՝ համերգ ԻնՌոք ակումբում
Երկար ընդմիջումից հետո Դոգման համերգով հանդես կգա InRock ակումբում(Իսահակjան 38 /Կասկադ)

Մայիսի 31-ին, 19:30

Տեղեկությունների և տեղեր պատվիրելու համար զանգահարել 094 38 13 40