Համերգներ և իրադարձություններ

Jethro Tull

Համաշխարհային ռոք լեգենդի համերգը Հայաստանում!
Մայիսի 22, 2009, Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամալիր

Jethro Tull-ի` հայաստանյան համերգի կազմակերպիչ լինելը մեզ համար մեծ պատիվ է: Նման լեգենդար և միևնույն ժամանակ համեստ մարդկանց հանդիպելն ու ճանաչելը կյանքում ունեցած լավագույն ապրումներից է: Վստահ ենք, որ Հայաստանն այս համերգը դեռ շա~տ երկար կհիշի:


Տեսահոլովակներ
JETHRO TULL
Photos:


Elips

Մայիսի 18, 2009, տիկնիկային թատրոնում
20 տարի անց!

Photos:

Ես պահանջում եմ ՀԴՄ կտրոն - Ռոք փառատոն

Մարտ 13, 2009

Երաժշտություն
E.V.A
Photos:


Հակաթույն

Փետրվարի 27, 2009

Որպես Greenfest փառատոնի շարունակություն` "Հակաթույն" ռոք համերգը նույնպես նվիրված էր շրջակա միջավայրի պաշտպանությանը` ընդդեմ մետաղավերամշակման հանքերի թափոններից շրջակա միջավայրի և գրունտային ջրերի թունավորմանը:

Photos:


Stryfe

Դեկտեմբերի 8, 2008, համերգ Տիկնիկային թատրոնում

Photos:

Metalfront Fest

Դեկտեմբերի 26-27, Տիկնիկային թատրոն
Սա ևս մեկ նախադեպը չունեցող և Հայաստանի համար բավականին անսպասելի երկօրյա մետալ փառատոն էր`metalfront.am-ի (հանձինս Արամազդի)կողմից կազմակերպված, համագործակցությամբ VGS-Ի: Մասնակից խմբերն էին Հոլանդիայից` Melechesh, Ռուսաստանից` Arkona, Rossomahaar, Իրանից` Vaspooher, Mordab, 5grs, Հայաստանից` Dogma, Stryfe, Sworn, Empyray, EVA, Nairi, Scream of Silence.

Photos:

Tribute of Led Zeppelin

Հոկտեմբերի 24, 2008
Gor & Friends
Project Kashmir

Photos:

Rock the Borders

Սեպտեմբերի 28, 2008, Մանկական զբոսայգի
Տարածաշրջանwum ամենամեծ և նախադեպը չունեցող բացօթյա ռոք փառատոն Երևանում` մասնակցությամբ խմբերի Իտալիայից (Sadist), Թուրքիայից (Northern Lights), Ռուսաստանից (Ambehr), Ղազախստանից (The Alchemy), Վրաստանից (Heavy Cross, P.I. Light)և Հայաստանյան Stryfe, Dogma, Vortan Karmir խմբերի: Մեր շնորհակալությունը "Rock the Borders" թիմին և հայկական Stryfe խմբի կիթառահար Կարենին, ում էլ հենց պատկանում էր փառատոնի գաղափարը և ով էլ այն հիմնական կազմակերպիչն էր, որ իր ուսերին կրեց միջոցառման ամբողջ ծանրությունը:

Տեսահոլովակներ
Rock the Borders
New
Photos:


HIGHLAND Metalfest

Zhesht.am-ը ներկայացրեց Highland Metalfest-ը սեպտեմբերի 26-ին Երևանում` հայ մետալիստների սիրելի համերգային դահլիճում` Տիկնիկային թատրոնում:

Տարածաշրջանում իր մասշտաբով բացառիկ այս միջոցառումը ի մի բերեց խմբերի Եվրոպայից, Ռուսաստանից, Վրաստանից և Հայաստանից: Առաջին անգամ Երևանում հանդիսատեսին հնարավորություն ընձեռվեց տեսնելու աշխարհահռչակ խմբերին հայաստանյան բեմի վրա: Հզոր ձայն ու լուսավորում, իրական մետալային մթնոլորտ` ողողված գարեջրով, 6 ժամ շարունակ տիրող մետալային ցնորք հետևյալ խմբերի կատարմամբ`

Sadist (Իտալիա)
Ambehr (Ռուսաստան)
Stryfe (Հայաստան)
Sworn (Հայաստան)
Heavy Cross (Վրաստան)
P.I. Light (Վրաստան)
Blood Covenant (Հայաստան)
Vordan Karmir (Հայաստան)
Angel of Disease (Վրաստան)
Im Nebel (Վրաստան)

Տեսահոլովակներ
Highland Fest
Photos:


The Beatles

Սեպտեմբերի 12, 2008
The Beatles-ը Հայաստանում նույնպես սիրված է և մեծ թվով երկրպագուներ ունի: Ուստի VGS-ը ձեռնարկում է մի շարք միջոցառումներ Հայաստանում Բիթլզների արձանի կանգնեցման համար գումար ձեռքբերելու ուղղությամբ: Այս համերգը, որին մի քանի հայաստանյան խմբեր նվագեցին Բիթլզի երգերը, սկիզբ դրեց դրամահավաքի միջոցառումներին:

Photos:


Էջեր՝ 1  |  2  |  3  |  4  |  5
ԴՈԳՄԱ՝ համերգ ԻնՌոք ակումբում
Երկար ընդմիջումից հետո Դոգման համերգով հանդես կգա InRock ակումբում(Իսահակjան 38 /Կասկադ)

Մայիսի 31-ին, 19:30

Տեղեկությունների և տեղեր պատվիրելու համար զանգահարել 094 38 13 40