Համերգներ և իրադարձություններ

DEEP PURPLE ROCKED YEREVAN!!!

Երաժշտական ևս մեկ բացառիկ իրադարձություն Երևանում կազմակերպված «Վիբրոգրաֆուսի» կողմից` 2010թ.-ին «Համաշխարհային երաժշտություն» փառատոնի շրջանակներում:

Մայիսի 25-ն իրական տոն էր բոլոր երաժշտասերների համար ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում: Deep Purple-ը հանդես եկավ իր ամբողջական կազմով` Don Airey, Ian Gillan, Roger Glover, Steve Morse, Ian Paice: Ռոքի լեգենդները գրավեցին մոտ 8000 հոգանոց հանդիսատեսին իրենց հին ու նոր երգերով:

Photos:


JOHN McLAUGHLIN & THE 4th DIMENSION`համերգ Երևանում!

Երևանում 2010թ.-ին "Վիբրոգրաֆուսի" կողմից կազմակերպվող “Համաշխարհային երաժշտություն” փառատոնի շրջանակներում ապրիլի 28-ին, Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում համերգով հանդես եկավ բոլոր ժամանակների մեծագույն կիթառահարներից մեկը, ջազ ֆյուժն ոճի կիթառահար Ջոն Մաքլաֆլինը իր` «The 4th Dimension» խմբի հետ միասին:

Համերգին իր ինքնատիպ երաժշտությամբ ու խառնվածքով միացավ մեկ այլ մեծ երաժիշտ` Արտո Թունջբոյաջյանը, ով արդեն առիթ ունեցել է նվագել Մքլաֆլինի հետ: «Արտոն հիանալի երաժիշտ է, մեծ ու բարի հոգի ունեցող անձնավորություն»,- ասել է Ջոն Մքլաֆլինը Մոնտե-Կառլոյում տված հարցազրույցի ընթացքում:

Photos:


"Uriah Heep"-ի համերգը Թիֆլիսում

Locomotive Promotion"-ը(Վրաստան), համագործակցությամբ"Վիբրոգրաֆուս" ընկերության,ներկայացրեց "Uriah Heep"-ի համերգը Թիֆլիսում, 2010թ.-ի մարտի 19-ին, Թիֆլիսի համերգային դահլիճում:

Photos:

Դոգմա` համերգ և դեբյուտային ալբոմի "շնորհանդես"

Դեկտեմբերի 27-ին Դոգման համերգով հանդես եկավ նորաբաց ու շատ գեղեցիկ Mezzo Classic House ակումբում: Այդ օրը լավագույն հայ ռոք երաժիշտները միացան Դոգմային ոչ միայն միասին նշելու Դոգմայի ծննդյան 2-րդ տարեդարձը և դեբյուտային ալբոմի թողարկումը, այլև` միասին նվագելու Դոգմայի երաժշտությունը:

Եվ վերջապես, Դոգմայի այդքան երկար սպասված դեբյուտային ալբոմը` «Էթնիկ-մեթնիկ» անվանումով, ներկայացվեց իրենց երկրպագուներին ու ընկերներին:

Photos:

DORIANS - Rock Aid Armenia

Նոյեմբերի 6, 2009, Տիկնիկային թատրոն

Ոգեշնչված ռոքի լեգենդներ Յան Գիլանի և Տոնի Այոմիի այցով Հայաստան` "Rock Aid Armenia" ծրագրի շրջանակներում, Dorians-ը հանդես եկավ բարեգործական համերգով, որից ստացված հասույթը կտրամադրվի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգմանը:

Photos:

Didier Marouani & SPACE

Համերգ Երևանում /Մարզահամերգային դահլիճ/Հոկտեմբերի 30
Համերգը կազմակերպած էր «Յունիբանկի» 8-րդ տարելիցի առթիվ:

Ուղեկցված ֆանտաստիկ լազերային շոույով` Space-ի երաժշտությունը համերգային դահլիճը վերածեց հսկայական տիեզերական նավի` հանդիսականին տանելով ճամփորդության դեպի լուսին և անծայրածիր տիեզերքի մոլորակներ:

Photos:

Ռոքի լեգենդ URIAH HEEP-ի համերգը Երևանում

Երբ 2009թ.-ի օգոստոսին Վիբրոգրաֆուսը հայտարարեց, որ 40 ամյա բրիտանական լեգենդար ռոք խումբը` Uriah Heep-ը համերգով հանդես կգա Երևանում, հայաստանյան ռոք ֆաների համար դա անհավանական թվաց: Երկու ամիս անց Uriah Heep-ի` համալիրում լեփ-լեցուն դահլիճով համերգն ապացուցեց, որ հայկական ռոք երաժշտության բնագավառը կենդանի է և կարող է գործել: UH-ը գրավեց իր ֆաներին` նրանց համար կատարելով նոր երգեր վերջերս թողարկված “Wake the Sleeper» ալբոմից, ինչպես նաև` դասական Heep-ի շատ երգեր:



Photos:


DOGMA

Հուլիսի 12
Մենահամերգ Aftershock Republic ակումբում:

Photos:


Ջազ և ՀԴՄ փառատուն

Հուլիսի 3, Սիրահարների այգի

ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացվող մեկօրյա ջազ փառատոն, որի նպատակն էր կարևորել ՀԴՄ կտրոն պահանջելու կարևորությունը: «Մենք պահանջում ենք ՀԴՄ կտրոն» խորագրով համերգին մասնակցեցին հայկական ջազի մի շարք հայտնի անուններ` Չիկոն և ընկերները, Time Report խումբը, Լևոն Մալխասյանը, Մարտին Վարդազարյան, Երվանդ Երզնկյան և Հակոբ Շիրինյան տրիոն:

Photos:

Fete de la Musique 2009

Ամենամյա երաժշտության տոն հունիսի 21-ին,ամառային արևադարձի օրը: Սա արդեն 3-րդ տարին է, ինչ Հայաստանը միանում է աշխարհի երաժշտության տոնին իր բացօթյա համերգներով Երևանի կոնտրոնում: 3 տարի շարունակ VGS-ը կազմակերպում է հիմնական բեմի ռոք համերգը Մոսկվա կինոթատրոնի առջև:

Photos:


Էջեր՝ 1  |  2  |  3  |  4  |  5
ԴՈԳՄԱ՝ համերգ ԻնՌոք ակումբում
Երկար ընդմիջումից հետո Դոգման համերգով հանդես կգա InRock ակումբում(Իսահակjան 38 /Կասկադ)

Մայիսի 31-ին, 19:30

Տեղեկությունների և տեղեր պատվիրելու համար զանգահարել 094 38 13 40