Համերգներ և իրադարձություններ

YEREVAN SUMMER MUSIC FESTIVAL 2011

Հավատարիմ մնալով իր նպատակին` Վիբրոգրաֆուսը ձեռնարկեց Հայաստանում ռոքի բնագավառը զարգացնելու հաջորդ քայլը և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ ներկայացրեց Երևանյան ամառային երաժշտական առաջին փառատոնը 2011թ.-ի օգոստոսի 26-27-28-ին` մասնակցությամբ հայտնի խմբերի Հայաստանից, գերմանիայից, Իտալիայից, դանիայից, Վրաստանից և ԱՄՆ-ից:
Երևանի սիրտը` «Ազատության» հրապարակը, երեք օր ողողված էր բարձրակարգ երաժշտությամբ ու բաղօթյա ապշեցուցիչ սաունդով: Յուրաքանչյուր օր չորսական խմբերի ելույթները այս իրադարձությունը իրապես անմոռանալի տոն դարձրեցին երաժշտության բոլոր սիրահարների համար: Թեպետ համեմված հորդառատ անձրևով ու խելառ քամով, բայց միևնույնն է` անխոչընդոտ ու անդադար`այս երաժշտական փառատոնը մեկ անգամ ապացոցեց, որ հայաստանը ռոքի` ժայռերի ու ռոքային մարդկանց երկիր է, և որ լավ երաժշտությունը դեռ գնահատվում է:
Վիբրոգրաֆուսը իր շնորհակալությունն է հայտնում փառատոնին մասնակից բոլոր հայկական խմբերին`VO.X, SHARAK . OAKSENHAM, THE BEAUTIFIED PROJECT, THE BAMBIR, DOGMA! Ինչպես նաև, մեր հատուկ շնորհակալությունն ենք հղում փառատոնին մասնակցած արտասահմանյան խմբերին` գերմանական ջազ-մետալ PANZERBALLETT խմբին, որի ֆանտաստիկ երաժշտությունը ճամփորդության ելավ մեր ուղեղներում; իտալական ջազ-ռոք-ֆյուժն ոճերում հանդես եկող EURO GROOVE DEPARTMENT հզոր տրիոյին, որը շարունակեց իր ելույթը բեմին հորդառատ անձրևի ժամանակ և կարողացավ հանդիսատեսին ստիպել չհեռանալ և պարել անձրևի տակ; բազմազգ անդամներից բաղկացած KARMANDAN խմբին ԱՄՆ-ից` իր ծիծաղելի կերպարներով և բազմալեզու երգերով; Վրաստանից TAKO & GREEN MAMA պրոգրեսիվ խմբին` հետաքրքիր ու ինքնատիպ վոկալներով; և վերջապես` Դանիայից ժամանած մեր հյուրերին`SOREN ANDERSEN-ին` իր կրքոտ կիթառով ու արտիստիզմով, և OLIVER WEERS-ին, ով մեզ հետ տարավ դեպի 80-ականների հարդ ռոք և ստիպեց բոլոր աղջիկներին խենթանալ իր համար:

Photos:


Women in Հայ Rock

Մարտի 31, 2011, Տիկնիկային թատրոն

Հայաստանի ռոք ասոցիացիան ներկայացրեց "Կանայք հայկական ռոքում" փառատոնը` մասնակցությամբ կին վոկալիստներ ունեցող 6 խմբերի - Dogma, Vo.x, Alien Time, E.V.A, Degh և աղջիկներից բաղկացած Divahar մետալ խմբի. Տիկնիկային թատրոնը լեցուն էր, ինչն էլ վկայում է այն մասին, որ կին վոկալիստով ռոք խմբերը գնալով ավելի ու ավելի հետաքրքրություն են վայելում հայ հանդիսականների շրջանում:

Photos:


Բարեգործական համերգ նվիրված Աշոտ Հարությունյանի հիշատակին

Մարտի 2,Տիկնիկային թատրոն

Աշոտ Հարությունյանը ջազ երաժիշտ էր,Հայաստանի պետական ջազ նվագախմբի,"Armenian Navy Band"-ի և "Կատուներ" խմբերի տրոմբոնիստը: Նրա ընկերները և խմբերի անդամները, ինչպես նաև "Դոգմա" և "Դորիանս" խմբերը հարգեցին Աշոտի հիշատակը և տվեցին բարեգործական համերգ:
Գնաս խաղաղությամբ:

Photos:


"Ռոք ասոցիացիայի" հիմնադիր փառատոն

Դեկտեմբերի 26, 2010

ՀՀ վարչապետի և ռոք երաժիշտների մասնակցությամբ ու նախաձեռնությամբ հիմնադրվեց Հայստանի "Ռոք ասոցիացիան", որն իր հիմնադրումը հայտարարեց փառատոնով: Փառատոնն անցկացվեց Գ. Սունդուկյանի անվան թատրոնում` մասնակցությամբ հիմնադիր 9 խմբերի` THE BAMBIR, DORIANS, ROAD MOVIE , DOGMA, EVA, ALIEN TIME, OAKSENHAM, EMPYRAY, VO.X: Բացառիկ համերգ ու հնչողություն ստացվեց:

Photos:


JOE COCKER live in Yerevan

«Երևանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի, «Ամերիաբանկի» և «Վիբրոգրաֆուսի» ջանքերով Վուդսթոքի լեգենդը 41 տարի անց ժամանեց Երևան: Հոկտեմբերի 26-ին Ջո Քոքերը ապշեցուցիչ համերգով ելույթ ունեցավ Երևանում` ապացուցելով, որ անգամ հիմա էլ իր ձայնն իրոք որ բացառիկ է` այնպիսին, ինչպիսին իր 25 տարեկան հասակում:

Photos:


Գորան Բրեգովիչը ևիր "Wedding & Funeral" նվագախումբ

«Երևանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում նոյեմբերի 15-ին հայտնի սերբ կոմպոզիտոր և երաժիշտ Գորան Բրեգովիչը ևիր "Wedding & Funeral" նվագախումբը համերգ ունեցան Երևանում` "Ալկոհոլ" անվամբ ծրագրով: Համերգի տեխնիկական մասի կազմակերպումը վստահված էր Վիբրոգրաֆուսին:

Photos:

Ian Anderson Plays the Orchestral Jethro Tull

2010թ.-ի սեպտեմբերի 24-ին Օպերային թատրոնի դահլիճը լցվել էր արծաթյա ֆլեյտայի հրաշագործ հնչյուններով. Իեն Անդերսոնը նվագում էր նվագախմբային «Jethro Tull»: Յուրահատուկ և երկնային մի համերգ` ներկայացված Իեն Անդերսոնի և իր խմբի` Ջոն Օ’Հարայի, Դեվիդ Գուդիերի, Ֆլորիան Օփալի, Սքոթ Համոնդի կողմից` նվագակցությամբ «Սերենադ» կամերային նվագախմբի և ՀՊՖՆ փողային կազմի: Համերգի հատուկ հյուրն էր հայկական «Դոգմա» ֆոլկ ռոք խմբի մեներգչուհի Զառան, ով ելույթ ունեցավ Իենի հետ միասին` ներկայացնելով երկու երգ «Jethro Tull»-ի և երկու երգ «Դոգմայի» երգացանկից: Իենի խոսքերով "Դոգման"` "Մարսի այս կողմում գտնվող լավագույն մետալ խումբն է: Հիասքանչ բասիստ, ադամանդյա վոկալ, ապշեցուցիչ կիթառ, շանթահար հարվածային գործիքներ: Այս խմբի յուրահատուկ գործիքները մասսայական կործանման զենքեր են...Օ~, լինել այսքան երիտասարդ...":






Photos:


Fete De La Musique 2010

Հունիսի 21,2010

Այս տարի երաժշտության համաշխարհային օրը Վիբրոգրաֆուսը նախաձեռնեց 2 միջոցառում.

Ռոքի համար նախատեսված անփոփոխ վայրը` Ազնավուրի հրապարակ` "Մոսկվա" կ/թ դիմաց մասնակցությամբ HAYARD, Suren Arustamyan blues band, E.V.A., The Beautified Project խմբերի:

Եվս մեկ համերգ "Սիրահարների այգում"` մասնակցությամբ ՐաֆՖի Օհանյանի և իր խմբի և երկու հյուր խմբերի Ֆրանսիայից - "Lavash" և "Les Ogres de Barback".


Photos:


Highland Metalfest 2010

Հունիսի 14, Տիկնիկային թատրոն

"Ժեշտ"-ը և "Sacrond" խումբը ներկայացրեցին "Highland Metalfest 2010" փառատոնը, որին մասնակցեցին մի շարք մետալ խմբեր Հայաստանից, Վրաստանից և Իրանից, իսկ համերգը գլխավորում էր "Horse the Band" խումբը ԱՄՆ-ից:


Photos:

Play City Rock Fest

Հունիսի 5 Play City զվարճանքների կենտրոն

Play City-ն ներկայացրեց իր նոր ծառայությունը` Buggy Carting` ամառային էքստրեմալ ռոք-համերգի հետ միասին, մասնակցությամբ` Empyray, Stryfe, Bambir, Dorians, Dogma, Artsruni Band խմբերի Հայաստանից և Heavy Cross ու Rema խմբերի Վրաստանից:

ֆանտաստիկ բացօթյա ռոք փառատոն, բարձրակարգ ձայն, հրաշալի հանդիսական, շատ մաքուր օդ ու խմիչք: Բոլորովին տարբերվող իրադարձություն!

Photos:

Էջեր՝ 1  |  2  |  3  |  4  |  5
ԴՈԳՄԱ՝ համերգ ԻնՌոք ակումբում
Երկար ընդմիջումից հետո Դոգման համերգով հանդես կգա InRock ակումբում(Իսահակjան 38 /Կասկադ)

Մայիսի 31-ին, 19:30

Տեղեկությունների և տեղեր պատվիրելու համար զանգահարել 094 38 13 40