![]() YEREVAN SUMMER MUSIC FESTIVAL 2011
![]() Նման մեծության ու հզորության փառատոն Երևանը դեռ չէր տեսել, նման ձայն ու հնչողություն չէր լսել, նման ոգևորվածություն իր բնակիչների մոտ չէր զգացել: Սա ասում ենք հաստատ ու վստահ, ու թող ափսոսան բոլոր նրանք, ովքեր այս մեծ իրադարձությանը մասնակից չդարձան: Երևանն այլևս ռոքՎած է!!! ![]() Հավատարիմ մնալով իր նպատակին` Վիբրոգրաֆուսը ձեռնարկեց Հայաստանում ռոքի բնագավառը զարգացնելու հաջորդ քայլը և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ ներկայացրեց Երևանյան ամառային երաժշտական առաջին փառատոնը 2011թ.-ի օգոստոսի 26-27-28-ին` մասնակցությամբ հայտնի խմբերի Հայաստանից, գերմանիայից, Իտալիայից, Դանիայից, Վրաստանից և ԱՄՆ-ից: Երևանի սիրտը` «Ազատության» հրապարակը, երեք օր ողողված էր բարձրակարգ երաժշտությամբ ու բաղօթյա ապշեցուցիչ սաունդով: Յուրաքանչյուր օր չորսական խմբերի ելույթները այս իրադարձությունը իրապես անմոռանալի տոն դարձրեցին երաժշտության բոլոր սիրահարների համար: Թեպետ համեմված հորդառատ անձրևով ու խելառ քամով, բայց միևնույնն է` անխոչընդոտ ու անդադար`այս երաժշտական փառատոնը մեկ անգամ ապացոցեց, որ հայաստանը ռոքի` ժայռերի ու ռոքային մարդկանց երկիր է, և որ լավ երաժշտությունը դեռ գնահատվում է: ![]() Վիբրոգրաֆուսը իր շնորհակալությունն է հայտնում փառատոնին մասնակից բոլոր հայկական խմբերին`VO.X, SHARAK . OAKSENHAM, THE BEAUTIFIED PROJECT, THE BAMBIR, DOGMA! Ինչպես նաև, մեր հատուկ շնորհակալությունն ենք հղում փառատոնին մասնակցած արտասահմանյան խմբերին` գերմանական ջազ-մետալ PANZERBALLETT խմբին, որի ֆանտաստիկ երաժշտությունը ճամփորդության ելավ մեր ուղեղներում; իտալական ջազ-ռոք-ֆյուժն ոճերում հանդես եկող EURO GROOVE DEPARTMENT հզոր տրիոյին, որը շարունակեց իր ելույթը բեմին հորդառատ անձրևի ժամանակ և կարողացավ հանդիսատեսին ստիպել չհեռանալ և պարել անձրևի տակ; բազմազգ անդամներից բաղկացած KARMANDAN խմբին ԱՄՆ-ից` իր ծիծաղելի կերպարներով և բազմալեզու երգերով; Վրաստանից TAKO & GREEN MAMA պրոգրեսիվ խմբին` հետաքրքիր ու ինքնատիպ վոկալներով; և վերջապես` Դանիայից ժամանած մեր հյուրերին`SOREN ANDERSEN-ին` իր կրքոտ կիթառով ու արտիստիզմով, և OLIVER WEERS-ին, ով մեզ հետ տարավ դեպի 80-ականների հարդ ռոք և ստիպեց բոլոր աղջիկներին խենթանալ իր համար: ![]() Նաև մեր մեծ երախտագիտությունն ենք հայտնում տեխնիկական ողջ անձնակազմին, մեր գործին աջակից մեր գործընկերներին: Շնորհակալ ենք հովանավորներ «Կոտայք» գարեջրի գործարանին և «Արզնի» ջրերի գործարանին: Հետևեք մեզ, որ բաց չթողնեք Yerevan Summer Music Festival 2012-ը !!! "Ռոք ասոցիացիայի" հիմնադիր փառատոն
Հայստանի "Ռոք ասոցիացիայի" հիմնադիր փառատոնը կայացավ 2010 դեկտեմբերի 26-ին: Ավելին` այստեղ: ![]() IAN ANDERSON Played the Orchestral JETHRO TULL in Yerevan
![]() 2010թ.-ի սեպտեմբերի 24-ին Օպերային թատրոնի դահլիճը լցվել էր արծաթյա ֆլեյտայի հրաշագործ հնչյուններով. Իեն Անդերսոնը նվագում էր նվագախմբային «Jethro Tull»: Յուրահատուկ և երկնային մի համերգ նվիրեցին Իեն Անդերսոնը և իր խումբը` John O'Hara - ստեղնաշարային գործիքներ, դիրիժոր David Goodier - բաս կիթառ Florian Opahle - կիթառ Scott Hammond - հարվածային գործիքներ Համերգի հատուկ հյուրն էր հայկական «Դոգմա» ֆոլկ ռոք խմբի մեներգչուհի Զառան: ![]() Իենի խոսքերով "Դոգման"` "Մարսի այս կողմում գտնվող լավագույն մետալ խումբն է: Հիասքանչ բասիստ, ադամանդյա վոկալ, ապշեցուցիչ կիթառ, շանթահար հարվածային գործիքներ: Այս խմբի յուրահատուկ գործիքները մասսայական կործանման զենքեր են...Օ~, լինել այսքան երիտասարդ...": Այլ կատարումներ կարող եք դիտել այստեղ: JOE COCKER
![]() «Երևանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի, «Ամերիաբանկի» և «Վիբրոգրաֆուսի» ջանքերով Վուդսթոքի լեգենդը 41 տարի անց ժամանեց Երևան: Հոկտեմբերի 26-ին Ջո Քոքերը ապշեցուցիչ համերգով ելույթ ունեցավ Երևանում` ապացուցելով, որ անգամ հիմա էլ իր ձայնն իրոք որ բացառիկ է` այնպիսին, ինչպիսին իր 25 տարեկան հասակում: DEEP PURPLE-ը ելույթ ունեցավ Երևանում!
![]() Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում / Մայիսի 25, 2010թ. Երաժշտական ևս մեկ բացառիկ իրադարձություն Երևանում կազմակերպված «Վիբրոգրաֆուսի» կողմից` 2010թ.-ին «Համաշխարհային երաժշտություն» փառատոնի շրջանակներում: Խումբը հանդես եկավ իր ամբողջական կազմով` Don Airey - ստեղնաշարային գործիքներ Ian Gillan - վոկալ Roger Glover - բաս կիթառ Steve Morse - կիթառ Ian Paice - հարվածային գործիքներ JOHN McLAUGHLIN & THE 4th DIMENSION`համերգ Երևանում!
Երևանում 2010թ.-ին "Վիբրոգրաֆուսի" կողմից կազմակերպվող “Համաշխարհային երաժշտություն” փառատոնի շրջանակներում ապրիլի 28-ին, Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում համերգով հանդես եկավ բոլոր ժամանակների մեծագույն կիթառահարներից մեկը, անգլիացի ջազ ֆյուժն կիթառահար Ջոն Մաքլաֆլինը իր` «The 4th Dimension» խմբի հետ միասին: Համերգի հյուր` Արտո Թունջբոյաջյան.![]() Ջոն Մաքլաֆլինը, ով հայտնի է նաև որպես «Մահավիշնու Ջոն Մաքլաֆլին», հանդիսանում է բոլոր ժամանակների լավագույն կիթառահարներից մեկը: Իր ստեղծագործական գործունեության ընթացքում նա համագործակցել է այնպիսի աշխարհահռչակ երաժիշտների հետ, ինչպիսիք են Տոնի Վիլյամսը, Մայլզ Դեվիսը: 1970-ականներին նրա հիմնադրած «The Mahavishnu Orchestra» խումբը ներկայացնում էր տեխնիկապես վիրտուոզ և բարդ երաժշտական ոճ, որը միաձուլում էր Էկլեկտիկ ջազը և ռոքը արևելյան և հնդկական ելևէջների հետ: Ջոն Մաքլաֆլինը նվագում է մի շարք տարբեր երաշտական ոճեր և ժանրեր, այդ թվում` ջազ, հնդկական դասական երաժշտություն, ֆյուժն, արևմտյան դասական երաժշտություն: Նրա երաժշտական ձեռագիրն իր ազդեցությունն է թողել բազմաթիվ կիթառահարների վրա: Իր որոշ ակուստիկ ձայնագրություններում Մաքլաֆլինը նաև անդրադարձել է ֆլամենկո ոճին: Նա նաև լեգենդար ակուստիկ տրիոյի անդամներից մեկն է, որ տեղ նվագել է Ալ դի Մեոլայի և Պակո դե Լուսիյայի հետ: Ազգությամբ հնդիկ, «Տաբլա» գործիքի վարպետ Զակիր Հուսեինը Մաքլաֆլինին անվանել է որպես «Մեր ժամանակների ամենամեծ ու ամենակարևոր երաժիշտներից մեկը»: ![]() «The 4th Dimension» խումբը նոյեմբերին ձայնագրել է իր նոր ալբոմը, որը կոչվում է «To the One», որտեղ արդեն ներկայանում է խմբի նոր բաս կիթառահար Էթիեն Մբապեն: Ալբոմն ամբողջ աշխարհում կթողարկվի 2010թ.-ի ապրիլի 20-ին: Ալբոմից փոքր հատված կարող եք լսել այստեղ:. ![]() Համերգին իր ինքնատիպ երաժշտությամբ ու խառնվածքով միացավ մեկ այլ մեծ երաժիշտ` Արտո Թունջբոյաջյանը, ով արդեն առիթ ունեցել է նվագել Մքլաֆլինի հետ: «Արտոն հիանալի երաժիշտ է, մեծ ու բարի հոգի ունեցող անձնավորություն»,- ասել է Ջոն Մքլաֆլինը Մոնտե-Կառլոյում տված հարցազրույցի ընթացքում: «Վիբրոգրաֆուս» ընկերության նախաձեռնությամբ և «Արմենիա» հեռուստաընկերության աջակցությամբ` «Արմենիա» հեռուստաընկերության լրագրողը բացառիկ հարցազրույց է ունեցել Ջոն Մակլաֆլինի հետ` նրա` երևանյան համերգից առաջ: Ամփոփելով 2009թ-ը ...
Երբ 2008թ.-ին Վիբրոգրաֆուսը հայտարարեց իր ծրագրերի մասին` կազմակերպելու 40 ամյա բրիտանական լեգենդար Jethro Tull խմբիր համերգը Երևանում, հայաստանյան ռոք ֆաների համար դա անհավանական թվաց: Այնուամենայնիվ, մեկ տարի անց Երևանն ընդգրկվեց Jethro Tull-ի 2009թ.-ի եվրոպական համերգային շրջագայության մեջ: Անհավատալի համերգը տեղի ունեցավ մայիսի 22-ին, համալիրում: Jethro Tull-ը հանդես եկավ հիացած հանդիսականի առաջ, ում համար այդ ամենը դեռ երազ էր թվում: ![]() Հայկական ֆաներին երազից չհանելու նպատակով` 2009թ.-ի օգոստոսին Վիբրոգրաֆուսը հայտարարեց Երևանում ևս մեկ լեգենդար բրիտանական ռոք խմբի` Uriah Heep-ի համերգի մասին: Uriah Heep-ի` 40 ամյակին նվիրված համերգային շրջագայություններում ներառված երևանյան համերգը հոկտեմբերի 16-ին, համալիրի լեփ-լեցուն դահլիճում`լի դրական էներգիայով, նոստալգիայով ու «դռայվով», ևս մեկ ապացույց էր, որ հայկական ռոք երաժշտության բնագավառը կենդանի է և կարող է գործել: Ավելին, 2010թ.-ի մարտի 19-ին "Վիբրոգրաֆուս" ընկերությունը, համագործակցությամբ "PLSE Locomotive Promotion"-ի (Վրաստան), ներկայացրեց "Uriah Heep"-ի համերգը Թիֆլիսում: ![]() Չվարանենք նշել, որ այս պատմական համերգները կազմակերպելու ուղղությամբ Վիբրոգրաֆուսի ցուցաբերած պրոֆեսիոնալ մոտեցումը ճանապարհ հարթեց այն անհավանական համերգների համար Երևանում 2010թ.-ին: |
Վերջին նորություններ
Frontiers Records-ը կթողարկի URIAH HEEP-ի "Live In Armenia" ալբոմը` 2CD+DVD - սեպտեմբերի 23-ին` Եվրոպայում, սեպտեմբերի 27-ին Հյուսիսային Ամերիկայում: PanARMENIAN Media-ն և ՀՀ Մշակույթի նախարարությունը ներկայացնում են բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր, ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի բարեգործական համերգաշարը, որը կազմակերպվում է ի Ирина АБРОЯН - Республика Армения |