Լեգենդը վերադառնում է Երևան


IAN ANDERSON PLAYS THE ORCHESTRAL JETHRO TULL

Սեպտեմբերի 24, Երևան, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, 19:45
Նվագակցությամբ "Սերենադ" կամերային նվագախմբի և ՀՊՖՆ փողային կազմի

Խմբի կազմը

Ian Anderson

John O'Hara - ստեղնաշարային գործիքներ, դիրիժոր
David Goodier - բաս կիթառ
Florian Opahle - կիթառ
Scott Hammond - հարվածային գործիքներ


Երևանյան համերգի հյուրը - Զառա`"Դոգմա" խմբից

Հայկական "Դոգմա" խմբի մեներգչուհի Զառան կլինի Իենի երևանյան համերգի հյուրը: Իենի խոսքերով "Դոգման"` "Մարսի այս կողմում գտնվող լավագույն մետալ խումբն է: Հիասքանչ բասիստ, ադամանդյա վոկալ, ապշեցուցիչ կիթառ, շանթահար հարվածային գործիքներ: Այս խմբի յուրահատուկ գործիքները մասսայական կործանման զենքեր են...Օ~, լինել այսքան երիտասարդ...":


Դիտեք "Jethro Tull-ի պաշտոնական կայքէջը` այստեղ:

Օգոստոսի 13-ից սկսած տոմսերը վաճառվում են Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Տիկնիկային թատրոնի տոմսարկղերում: Օպերայի դահլիճի սխեման տոմսերի գներով` այստեղ:
DEEP PURPLE-ը ելույթ ունեցավ Երևանում!


Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում / Մայիսի 25, 2010թ.

Երաժշտական ևս մեկ բացառիկ իրադարձություն Երևանում կազմակերպված «Վիբրոգրաֆուսի» կողմից` 2010թ.-ին «Համաշխարհային երաժշտություն» փառատոնի շրջանակներում:

Խումբը հանդես եկավ իր ամբողջական կազմով`
Don Airey - ստեղնաշարային գործիքներ
Ian Gillan - վոկալ
Roger Glover - բաս կիթառ
Steve Morse - կիթառ
Ian Paice - հարվածային գործիքներ

JOHN McLAUGHLIN & THE 4th DIMENSION`համերգ Երևանում!
Երևանում 2010թ.-ին "Վիբրոգրաֆուսի" կողմից կազմակերպվող “Համաշխարհային երաժշտություն” փառատոնի շրջանակներում ապրիլի 28-ին, Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում համերգով հանդես եկավ բոլոր ժամանակների մեծագույն կիթառահարներից մեկը, անգլիացի ջազ ֆյուժն կիթառահար Ջոն Մաքլաֆլինը իր` «The 4th Dimension» խմբի հետ միասին: Համերգի հյուր` Արտո Թունջբոյաջյան.

Ջոն Մաքլաֆլինը, ով հայտնի է նաև որպես «Մահավիշնու Ջոն Մաքլաֆլին», հանդիսանում է բոլոր ժամանակների լավագույն կիթառահարներից մեկը: Իր ստեղծագործական գործունեության ընթացքում նա համագործակցել է այնպիսի աշխարհահռչակ երաժիշտների հետ, ինչպիսիք են Տոնի Վիլյամսը, Մայլզ Դեվիսը: 1970-ականներին նրա հիմնադրած «The Mahavishnu Orchestra» խումբը ներկայացնում էր տեխնիկապես վիրտուոզ և բարդ երաժշտական ոճ, որը միաձուլում էր Էկլեկտիկ ջազը և ռոքը արևելյան և հնդկական ելևէջների հետ:
Ջոն Մաքլաֆլինը նվագում է մի շարք տարբեր երաշտական ոճեր և ժանրեր, այդ թվում` ջազ, հնդկական դասական երաժշտություն, ֆյուժն, արևմտյան դասական երաժշտություն: Նրա երաժշտական ձեռագիրն իր ազդեցությունն է թողել բազմաթիվ կիթառահարների վրա: Իր որոշ ակուստիկ ձայնագրություններում Մաքլաֆլինը նաև անդրադարձել է ֆլամենկո ոճին: Նա նաև լեգենդար ակուստիկ տրիոյի անդամներից մեկն է, որ տեղ նվագել է Ալ դի Մեոլայի և Պակո դե Լուսիյայի հետ: Ազգությամբ հնդիկ, «Տաբլա» գործիքի վարպետ Զակիր Հուսեինը Մաքլաֆլինին անվանել է որպես «Մեր ժամանակների ամենամեծ ու ամենակարևոր երաժիշտներից մեկը»:

«The 4th Dimension» խումբը նոյեմբերին ձայնագրել է իր նոր ալբոմը, որը կոչվում է «To the One», որտեղ արդեն ներկայանում է խմբի նոր բաս կիթառահար Էթիեն Մբապեն: Ալբոմն ամբողջ աշխարհում կթողարկվի 2010թ.-ի ապրիլի 20-ին: Ալբոմից փոքր հատված կարող եք լսել այստեղ:.


Համերգին իր ինքնատիպ երաժշտությամբ ու խառնվածքով միացավ մեկ այլ մեծ երաժիշտ` Արտո Թունջբոյաջյանը, ով արդեն առիթ ունեցել է նվագել Մքլաֆլինի հետ: «Արտոն հիանալի երաժիշտ է, մեծ ու բարի հոգի ունեցող անձնավորություն»,- ասել է Ջոն Մքլաֆլինը Մոնտե-Կառլոյում տված հարցազրույցի ընթացքում:
«Վիբրոգրաֆուս» ընկերության նախաձեռնությամբ և «Արմենիա» հեռուստաընկերության աջակցությամբ` «Արմենիա» հեռուստաընկերության լրագրողը բացառիկ հարցազրույց է ունեցել Ջոն Մակլաֆլինի հետ` նրա` երևանյան համերգից առաջ:

Ջոն Մակլաֆլինի պաշտոնական կայքէջը` այստեղ.
Ամփոփելով 2009թ-ը ...
Երբ 2008թ.-ին Վիբրոգրաֆուսը հայտարարեց իր ծրագրերի մասին` կազմակերպելու 40 ամյա բրիտանական լեգենդար Jethro Tull խմբիր համերգը Երևանում, հայաստանյան ռոք ֆաների համար դա անհավանական թվաց: Այնուամենայնիվ, մեկ տարի անց Երևանն ընդգրկվեց Jethro Tull-ի 2009թ.-ի եվրոպական համերգային շրջագայության մեջ: Անհավատալի համերգը տեղի ունեցավ մայիսի 22-ին, համալիրում: Jethro Tull-ը հանդես եկավ հիացած հանդիսականի առաջ, ում համար այդ ամենը դեռ երազ էր թվում:

Հայկական ֆաներին երազից չհանելու նպատակով` 2009թ.-ի օգոստոսին Վիբրոգրաֆուսը հայտարարեց Երևանում ևս մեկ լեգենդար բրիտանական ռոք խմբի` Uriah Heep-ի համերգի մասին: Uriah Heep-ի` 40 ամյակին նվիրված համերգային շրջագայություններում ներառված երևանյան համերգը հոկտեմբերի 16-ին, համալիրի լեփ-լեցուն դահլիճում`լի դրական էներգիայով, նոստալգիայով ու «դռայվով», ևս մեկ ապացույց էր, որ հայկական ռոք երաժշտության բնագավառը կենդանի է և կարող է գործել: Ավելին, 2010թ.-ի մարտի 19-ին "Վիբրոգրաֆուս" ընկերությունը, համագործակցությամբ "PLSE Locomotive Promotion"-ի (Վրաստան), ներկայացրեց "Uriah Heep"-ի համերգը Թիֆլիսում:

Չվարանենք նշել, որ այս պատմական համերգները կազմակերպելու ուղղությամբ Վիբրոգրաֆուսի ցուցաբերած պրոֆեսիոնալ մոտեցումը ճանապարհ հարթեց այն անհավանական համերգների համար Երևանում 2010թ.-ին:
 
Վերջին նորություններ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌՈՔ ՓԱՌԱՏՈՆ ՋԵՐՄՈՒԿՈՒՄ
Ирина АБРОЯН - Республика Армения
Ian Anderson Plays The Orchestral Jethro Tull
Սեպտեմբերի 24, 19:45
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Նվագակցությամբ «Սերենադ» կամերային նվագախմբի և ՀՊՖՆ փողային կազմի

Brazzaville indie pop band, U.S.A.
Սեպտեմբերի 12 , 2010թ, 20:00
Սիրահարների այգի, Երևան

Սեպտեմբերի 13, 19:00
Գյումրի, Պետական դրամատիկական թատրոն
MUSIC WITHOUT BORDERS
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌՈՔ ՓԱՌԱՏՈՆ ՋԵՐՄՈՒԿՈՒՄ

September 18, 19, 20

Ավելին` այստեղ: